«Իսպանիան գրոհում է մեծ ուժերով, բայց մենք պահեր կունենանք: Մենք գոլ կխփենք». Օնոպկո
Ռուսական ԲԿՄԱ-ի գլխավոր մարզիչ Վիկտոր Օնոպկոն խոսել է Աշխարհի առաջնության 1/8 եզրափակչի Ռուսաստան-Իսպանիա խաղի մասին:
«Արդեն հիմա կարելի է ասել, որ հավաքականը խաղում է շատ լավ մակարդակում: Առաջին երկու խաղերն ինձ շատ տպավորեցին: Ես ուրախ եմ Չերչեսովի համար, ամբողջ մարզչական անձնակազմի համար, մեր երկրի համար:
Իսպանիայի հետ խաղը շատ դժվար է լինելու: Իսպանիան գրոհում է մեծ ուժերով, բայց մենք պահեր կունենանք: Մենք գոլ կխփենք: Իսպանիայի հետ խաղը ոչ միայն դժվար կլինի, այլև շատ հետաքրքիր»,- նշել է Օնոպկոն:
Սիրարփի Աղաբաբյան