Նախագահի աշխատակազմի թափուր պաշտոնների համար ստացված հայտերի ուսումնասիրման գործընթացը մեկնարկել է
Հանրապետության նախագահի աշխատակազմի ժամանակավոր թափուր պաշտոններն օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար ուղարկված դիմումների ուսումնասիրման, տեսակավորման եւ պաշտոնի անձնագրերով սահմանված պահանջների համապատասխանության ստուգման գործընթացն արդեն մեկնարկել է:
Հաշվի առնելով ստացված հայտերի մեծ թիվը՝ գործընթացը կիրականցվի փուլերով: Առաջին հերթին ուսումնասիրվում են Հանրապետության նախագահի աշխատակազմի նախագահական նախաձեռնությունների վարչության թափուր հաստիքների համար ստացված դիմումները:
Յուրաքանչյուր փուլի ավարտից հետո դիմումատուների հետ հետադարձ կապ կապահովվի: