Բաժիններ՝

Իտալիայի վարչապետը դեմ է ՌԴ-ի նկատմամբ ԵՄ-ի պատժամիջոցների ավտոմատ երկարաձգմանը

Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն այն կարծիքին է, որ Եվրամիությունը չպետք է ավտոմատ կերպով երկարաձգի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Այդ մասին, ինչպես հունիսի 27-ին հայտնել է La Repubblica թերթը, նա հայտարարել է երկրի խորհրդարանի Պատգամավորների պալատում (ստորին պալատ) ունեցած ելույթի ժամանակ։

«Ռուսաստանի դեմ ԵՄ-ի պատժամիջոցները չպետք է ավտոմատ կերպով երկարաձգվեն,- քաղաքական գործչի խոսքը մեբբերել է հրատարակությունը:- Պատժամիջոցները գործիք են, այլ ոչ թե վերջնական նպատակ»:

Ռուսաստանի նկատմամբ ԵՄ-ի տնտեսական պատժամիջոցների գործողությունը լրանում է հուլիսի վերջին, ինչի կապակցությամբ հանրակցությունը մտադիր է հերթական անգամ դրանք երկարացնել կես տարով: Եվրոպական աղբյուրների տվյալներով՝ դրա վերաբերյալ քաղաքական որոշումը կընդունվի Եվրամիության՝ հունիսի 28-29-ին Բրյուսելում կայանալիք գագաթնաժողովում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս