ԱԳՆ-ից նախագահական տեղափոխված Շահեն Ավագյանը երեք անշարժ գույք ունի, որից մեկը՝ բազմաբնակարան շենք. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Մայիսի 15-ին Շահեն Ավագյանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ ազատվել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից։ Այնուհետ նշանակվել է ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնում:

Ավագյանն իր՝ արտգործնախարարության գլխավոր քարտուղարի պաշտոնից ազատվելու կապակցությամբ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին ներկայացված 2018 թ. պաշտոնը դադարեցնելու հայտարարագրում նշել է երեք անշարժ գույքի սեփականատեր լինելու մասին: Այսպես, նրան են պատկանում մեկական այգետնակ, բնակարան և բազմաբնակարան բնակելի շենք:

Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 13 միլիոն դրամ ու 50 հազար եվրո, իսկ եկամուտները՝ 10 միլիոն 327 հազար դրամ, որը ստացվել է նախկին աշխատավարձից»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս