Եղիսաբեթ Բ-ն հավանություն տվեց Brexit-ի մասին օրինագծին
Մեծ Բրիտանիայի Եղիսաբեթ Բ թագուհին հունիսի 26-ին հավանություն է տվել Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու օրինագծին: Այսպես կոչված թագավորական արտոնագիր տալու՝ օրինագծի ընդունման եզրափակիչ փուլի մասին հայտարարությունը, օրինագիծ, որը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում բանավեճերի առարկա էր դարձել վերջին ամիսների ընթացքում, արել Է օրենսդիր մարմնի ստորին պալատի՝ Համայնքների պալատի խոսնակ Ջոն Բերքոուն։
Փորձագետներն արդեն այս օրենքը որակել են որպես սահմանադրորեն ամենակարեւոր ակտերից մեկը բրիտանական օրենսդրության պատմության մեջ: Brexit-ից հետո այն կչեղարկի Եվրոպական հանրակցությունների մասին 1972 թվականի օրենքը, որը եվրոպական օրենսդրության գործողությունը տարածում է Միացյալ Թագավորության տարածքում:
Եթե երկիրը Եվրամիության կազմից դուրս գա 2019 թվականի մարտին, ինչպես դա պլանավորված է, իսկ չեղարկման մասին օրինագիծն ուժի մեջ չմտնի, դա կհանգեցնի իրավաբանական քաոսի. եվրոպական նորմաները տեխնիկապես կշարունակեն կիրառվել Մեծ Բրիտանիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: