Բաժիններ՝

Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, դեռևս չի հաջողվել հայտնաբերել

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանի կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, դեռևս չի ձերբակալվել:

Նախօրեին նրա նկատմամբ ձերբակալելու որոշում է կայացվել ՀՔԾ-ում քննվող քրեական գործով՝ մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, ձեռք բերելու, պահելը կասկածանքով:

Նազիկ Ամիրյանը ներկայացվել է քննիչին, թե՝ ոչ «Փաստինֆո-ի հարցին ի պատասխան՝ ՀՔԾ մամլո խոսնակ Մարինա Օհանջանյանն ասաց՝ Նազիկ Ամիրյանին ձերբակալելու որոշում է կայացվել և այլ մանրամասներ չեն կարող հայտնել:

ՀՔԾ-ից խոստացան լրացուցիչ տեղեկություններ տրամադրել առաջիկայում:

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ մեղադրանք է առաջադրվել նաև Մանվել Գրիգորյանի որդուն՝ յուրացումներ կատարելու համար։

Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել՝ ստորագրություն չհեռանալու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս