Մումբայում առնվազն տասը մարդ է զոհվել հորդառատ անձրևների պատճառով
Առնվազն տասը մարդ է զոհվել առատ տեղումների հետեւանքով, որոնք հունիսի 24-ին մոլեգնում են Հնդկաստանի Մումբայ մեգապոլիսում եւ նրա արվարձաններում: Այդ մասին հունիսի 26-ին հայտնել է Indian Express հրատարակությունը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։
Սաստիկ անձրեւները, որոնք սկսվել են հունիսի 24-ի երեկոյան եւ այս կամ այն աստիճանի ինտենսիվությամբ շարունակվում են մինչեւ այսօր, հանգեցրել են մեգապոլիսի առանձին շրջանների հեղեղումների եւ մասնակիորեն կաթվածահար արել քաղաքի երթեւեկությունը:
Ինչպես նշում է հրատարակությունը, սա առաջին դեպքն է դարձել ընթացիկ տարում, երբ Մումբայում մեկ օրում գրանցվել են 200 միլիմետրից ավելի տեղումներ: Լուսանկարներում, որոնք ականատեսների կողմից զետեղվել են Twitter միկրոբլոգների ցանցում, երեւում է, թե ավտոմոբիլներն ինչ դժվարությամբ են ջրի հաստ շերտի միջով տեղաշարժվում քաղաքի ճանապարհներով, իսկ ամբողջ քաղաքով ձգվում են բազմակիլոմետրանոց խցանումները:
Տարերքի հարվածն զգալի չափով խախտել է երկաթուղային հաղորդակցությունը: Նաեւ տեղեկատվություն է ստացվում մի շարք շենքերի եւ շինարարական կառուցվածքների փլվելու մասին: Օդեւերութաբանները նախազգուշացնում են, որ առաջիկա օրերին Մումբայում տեղումները կշարունակվեն նոր ուժով, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: