Բաժիններ՝

ԳԴՀ-ն ամսական 618 մլն եվրո է կորցնում հակառուսական պատժամիջոցների պատճառով. Բունդեսթագի պատգամավոր

Գերմանիան ամսական 618 միլիոն եվրո է կորցնում հակառուսական պատժամիջոցների պատճառով, հայտարարել է «Այլընտրանք Գերմանիայի համար» կուսակցությունից Բունդեսթագի պատգամավոր Մարկուս Ֆրոնմայերը «Իզվեստիա» թերթում հրապարակված հարցազրույցում։

Քաղաքական գործչի խոսքով՝ Բեռլինին է բաժին ընկնում Մոսկվայի նկատմամբ սահմանափակիչ միջոցներից Եվրամիության երկրներին հասցվող ամբողջ վնասի 40 տոկոսը: Նա ընդգծել է, որ պատժամիջոցները եւ Ռուսաստանի հետ առեւտրական հարաբերությունների վատթարացումը հակասում են Գերմանիայի ազգային շահերին:

«Մեր երկիրը Եվրամիության մյուս անդամների համեմատությամբ այդ սահմանափակիչ միջոցների պատճառով բոլորից շատ է տուժում: Մենք ամսական 618 միլիոն եվրո ենք կորցնում սահմանափակիչ միջոցների պատճառով: Ինչի՞ համար: Ղրիմի տարածքային կարգավիճակը փոխելու՞, ինչը երբեք տեղի չի ունենա»,- ասել է Ֆրոնմայերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս