Բաժիններ՝

Մոգերինին պաշտպանել է Ալբանիայի հետ ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններ սկսելը

Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին հավաստել է, որ Եվրահանձնաժողովը առաջարկում է անդամակցության շուրջ բանակցություններ սկսել ինչպես Մակեդոնիայի, այնպես էլ Ալբանիայի հետ եւ ակնկալում է մասնակից երկրների կողմից համապատասխան որոշման ընդունումը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել են, որ Նիդեռլանդները կարող է դեմ արտահայտվել Ալբանիայի հետ բանակցություններ սկսելու որոշմանը: Քաղաքական որոշումը կարող է ընդունվել ԵՄ-ի՝ հունիսի 28-29-ին կայանալիք գագաթնաժողովում: «Եվրահանձնաժողովի հանձնարարականն այն է, որ բանակցություններ սկսվեն ինչպես Սկոպիեի, այնպես էլ Տիրանայի հետ… Ես հուսով եմ, որ երկրները ճիշտ որոշում կընդունեն, մենք տպավորիչ առաջընթաց ենք տեսնում Բալկաններում»,-հունիսի 25-ին ասել է նա լրագրողներին ԵՄ-ի արտաքին գործերի խորհրդի նիստի սկսվելուց առաջ:

Ապրիլին Եվրահանձնաժողովն առաջարկել է Ալբանիայի եւ Մակեդոնիայի հետ բանակցություններ սկսել ԵՄ-ին նրանց անդամակցության հեռանկարների շուրջ: Ներկայում Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական թեկնածուներ են հանդիսանում Ալբանիան (2014 թվականից), Մակեդոնիան (2005 թվականից), Չեռնոգորիան (2010 թվականից), Սերբիան (2012 թվականից) եւ Թուրքիան (1999 թվականից), հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս