Վիճաբանության ընթացքում տղան հարվածել է մոր գլխին
                                    Հունիսի 22-ին Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի՝ 1941թ. ծնված Ն.Ա-ն հաղորդել է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչություն այն մասին, որ իրենց տանը վիճաբանություն է տեղի ունենում:
Պարզվել է, որ նույն օրը ժամը 14:30-ի սահմաններում վիճաբանություն է առաջացել Ն.Ա-ի և իր որդու, նույն քաղաքի բնակիչ՝ 1966թ. ծնված Վ.Բ-ի միջև, ինչի ընթացքում վերջինս ձեռքի հարվածներից հետո ցաքատով մեկ անգամ հարվածել է մոր գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Արցախի ոստիկանություն
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    