Բրիտանայում դատարանը չի պաշտպանել գենդերային չեզոք անձնագրեր տալու հայցը
Մեծ Բրիտանիայի Գերագույն դատարանը չի պաշտպանել գենդերային չեզոք անձնագրեր տալու պահանջով հայցը։ Բրիտանացի իրավապաշտպան ակտիվիստները պնդում էին, որ անձնագիր ստանալու դիմումներ տալու ներկայիս գործընթացը խտրական է եւ չի համապատասխանում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի պահանջներին:
Ակտիվիստների ներկայացուցիչ Քրիստին էլեն Քեյնը լրագրողներին հայտարարել է, որ երկրի իշխանություններն իրավունք չունեն մարդկանց հարկադրել հարցաթերթիկը լրացնելիս նշելու իրենց սեռը:
Ներկայում առանց սեռը նշելու անձնագրեր են տալիս Ավստրալիայում, Կանադայում, Նոր Զելանդիայում, Հնդկաստանում, Պակիստանում եւ Մալայզիայում: Այդ փաստաթղթերը ճանաչվում են Մեծ Բրիտանիայի սահմանապահ ծառայության եւ ավիաիշխանությունների կողմից: Ավելի վաղ նման անձնագրեր տալու նախաձեռնությունը պաշտպանել են շուրջ 70 բրիտանացի խորհրդարանականներ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: