Վազորդ Գայանե Չիլոյանը հաղթել է Բալկանյան երկրների առաջնությունում
Ատլետիկայի Հայաստանի հավաքականի անդամ, 31-րդ ամառային Օլիմպիական խաղերի մասնակից վազորդ Գայանե Չիլոյանը ոսկե մեդալ է նվաճել Բալկանյան երկրների առաջնությունում:
Ստամբուլում մեկնարկած Բալկանյան երկրների առաջնությունում պայքարի մեջ են մտել մինչև 20 տարեկանները: Չիլոյանը 400 մ վազք վարժությունում մրցատարածությունը հաղթահարել է 55,56 արդյունքով և դարձել է մրցաշարի հաղթող: Երկրորդ տեղում Ռումինիան ներկայացնող Ադինա Կիրկիոզելն է, իսկ եռյակի վերջում` սերբուհի Թամարա Միլուտնովիչը:
Բալկանյան երկրների առաջնությանը մասնակցում են 400-ից ավելի մարզիկներ 16 երկրից: