Մեկնարկեց Կարեն Ասրյանի հուշամրցաշարը
Մեկնարկեց Կարեն Ասրյանի անվան շախմատի 11-րդ հուշամրցաշարը:
Հայաստանի ներկայացուցիչներից անդրանիկ տուրում հաղթանակներ տոնեցին Հրանտ Մելքումյանը, Արման Փաշիկյանը, Զավեն Անդրիասյանը, Արմեն Բարսեղյանը:
Ավանդույթի համաձայն՝ այս տարի ևս մրցաշարն անցկացվում է Ջերմուկում: Մրցաշարին մասնակցող ամենաբարձր վարկանիշն ունեցող մարզիկն է հնդիկ գրոսմայստեր Պենտալա Հարիկրիշնան (2666): Բարձր վարկանիշ ունեցող հայ գրոսմայստերներից մրցաշարին մասնակցում են Հրանտ Մելքումյանը, Ռոբերտ Հովհաննիսյանը, Արման Փաշիկյանը և Զավեն Անդրիասյանը:
Կարեն Ասրյանի 11-րդ հուշամրցաշարը մեկնարկեց հունիսի 21-ին և կեզրափակվի հունիսի 29-ին: Այն կունենա 9 տուր: Մրցաշարին մասնակցում է 76 շախմատիստ: