Բաժիններ՝

«Եթե խաղանք նույն կերպ, կգնանք տուն». Մաթս Հյումելս

Գերմանիայի ազգային հավաքականի պաշտպան Մաթս Հյումելսը խոսել է Շվեդիայի հետ առաջիկա խաղի մասին: Հիշեցնենք, որ Աշխարհի առաջնության խմբային փուլի առաջին խաղում գերմանացիներն անակնկալ պարտություն էին կրել Մեքսիկայի հավաքականից:

«Հավանաբար, շատերն էին մեզնից ավելի լավ խաղ սպասում մինչև առաջնության մեկնարկը: Մենք հույսներս դրել էինք միայն մեր ուժեղ կողմերի վրա, ինչը սխալ էր: Չնայած հաճախ սա շատ լավ հատկանիշ է:

Մենք մեզ թույլ չենք կարող տալ ևս մեկ նման խաղ: Եթե խաղանք նույն կերպ, կգնանք տուն: Կարծում եմ, հիմա մենք վերջապես հասկացանք, որ պետք է ցույց տանք մեր լավագույն ֆուտբոլը: Սոցցանցերի միջոցով մենք հետևում ենք քննադատությանը և գիտենք, թե մեզնից ինչ են պահանջում:

Կարող է պատահել ինչ ասես, բայց մենք չենք պատրաստվում կրկնել նույն սխալները, ինչ արեցինք մեքսիկացիների հետ խաղում: Մենք ցույց կտանք Գերմանիայի հավաքականի ամբողջովին ուրիշ դեմքը՝ բոլոր առումներով՝ անձնական, մարտավարական և բոլոր մյուս»,- նշել է Հյումելսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս