Ապագայում պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար
Մոտ ապագայում երկրների միջեւ պատերազմներն սկսվելու են կիբեռգրոհներից: Այս կարծիքը, ինչպես հաղորդել է ՏԱՍՍ-ը, հունիսի 21-ին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը՝ ելույթ ունենալով «Վալդայ» միջազգային դիսկուսիոն ակումբում։
«Մենք ապրում ենք հարափոփոխ իրականության մեջ, ինչին մենք պատրաստ չենք,-ասել է նա:-Ես համոզված եմ, որ շուտով, եթե պատերազմ լինի երկու պետությունների միջեւ, այն կսկսվի հզոր կիբեռգրոհներից»:
«Միեւնույն ժամանակ մենք տեսնում ենք արհեստական ինտելեկտը եւ գենետիկական ինժեներիայի զարգացումը, դրանք ֆանտասիկ հնարավորությունների ճանապարհ են բացում, բայց, ցավոք, կան նաեւ ռիսկեր»,-հավելել էնա: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ուշադրություն է դարձրել այն բանի վրա, որ թեւ միջազգային իրավունքը կիրառելի է կիբեռտարածության նկատմամբ, այդուամենայնիվ, չկա պատկերացում, թե միջազգային հումանիտար իրավունքը եւ ինքնապաշտպանության հայեցակարգը ինչպես կարող են կիրառվել կիբեռհակամարտությունների նկատմամբ: «Դատարկություն է ստեղծվել մի հարցում, որը շատ իրական է, պետք է դրա վրա աշխատել»,-հավելել է Գուտերիշը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: