«Մենք հաղթանակ ենք սպասում». Իսլանդիայի հավաքականի մարզիչ
Իսլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հայմեր Հադլգրիմսոնը խոսել է Աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ խաղի մասին, որտեղ իսլանդացիները մրցելու են Նիգերիայի հետ:
Խաղի մասին
«Մենք հաղթանակ ենք սպասում: Շատ շոգ է, և, բնականաբար, նիգերիացիների համար ավելի հեշտ է, քան մեզ համար: Բայց մենք չենք մտածելու եղանակի մասին և կազմելու ենք խաղի մեր պլանը»:
Մրցակցի մասին
«Նիգերիայի ուժը լավ ֆիզիկական պատրաստվածությունն է: Նրանք շատ լավ ատլետներ են, շատ լավ վազում են, նրանք կազմակերպում են շատ լավ հակագրոհներ:
Եթե նայենք նրանց մի քանի խաղերը, կտեսնենք, թե որքան են նրանք աճել մարտավարության տեսանկյունից; Նրանք շատ բաներ ունեն, որ հատուկ է միայն բարձրակարգ հավաքականներին: Նրանց ֆուտբոլիստներն ամենաբարձր մակարդակի են՝ ինդիվիդուալ առանձնահատկություններով»:
Վնասվածքների մասին
«Շատ դժվար է ենթադրելը, որ Գունդմունդսոնը դաշտ դուրս կգա: Ամենայն հավանականությամբ, նա չի խաղա: Սիգուրդսոնը պատրաստ է 100 տոկոսով»:
Սիրարփի Աղաբաբյան