ԵԿՄ-ն որոշել է կասեցնել նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները

Այսօր «Երկրապահ» կամավորական միությունը արտահերթ նիստ էր հրավիրել, որտեղ որոշվել է ԵԿՄ վարչությանը հանձնարարել սեղմ ժամանակահատվածում կասեցնել ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի լիազորությունները։

Քննարկվել է նաև ԵԿՄ արտահերթ նիստ հրավիրելու հարցը:

ԵԿՄ անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Մյասնիկ Մալխասյանը հայտարարեց, որ պետք է հրավիրվի արտահերթ համագումար, նոր վարչություն պետք է կազմավորվի, ընտրվի ղեկավարություն, որը կվերագտնի Վազգեն Սարգսյանի հիմնած երկրապահի հեղինակությունը։

«Այս ընթացքում տարբեր արժանավոր և անարժան մարդիկ փորձել են երկրապահին մեղադրել, սևացնել ինչ-ինչ արարքների համար։ Երկրապահը մեկ, երկու, երեք, տասը հոգու արած մեղսագործության համար չպետք է պատասխանատվություն կրի», –  հայտարարեց Մալխասյանը։

Նշվեց նաև, որ մինչև արտահերթ համագումարը, կկասեցվի նաև ԵԿՄ-ի ֆինանսատնտեսական գործունեությունը։

Տեսանյութեր

Լրահոս