Բաժիններ՝

Հայաստանում սկսվել են ռուսական ռազմակայանի զինծառայողների վարժանքները հետախուզական-հարվածային կոնտուրներում

Հայաստանի ռուսական ռազմակայանում մեկնարկել են զինծառայողների վարժանքները հետախուզական-հարվածային (կրակային) կոնտուրներում: Նոր ժամանած զինծառայողների հետ երկփուլ պարապմունքներն անցկացվում են «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում՝ ծովի մակերեւույթից ավելի քան 2 հազար մետր բարձրության վրա՝ «էքստրեմալ» շոգ կլիմայի պայմաններում:

Տեսական պարապմունքներում զինծառայողները կյուրացնեն տեղանքի լեռնային պայմաններում անձնակազմի պատրաստման եւ ուսուցման եւ հետախուզական-հարվածային կոնտուրների կիրառմամբ համազորային մարտի վարման նոր մեթոդիկան:

Գործնական փուլում զինծառայողները կվարժվեն ստացված կոորդինատներով ոչնչացնելու պայմանական հակառակորդի կենդանի ուժը եւ զրահապատ թիրախները՝ անօդաչու թռչող ապարատների օգտագործմամբ եւ կործանիչ, բանակային օդուժի, հրետանային կրակի կիրառմամբ՝ հակաօդային պաշտպանության զորքերի միջոցների օգնությամբ:

Վարժանքներին մասնակցում են ավելի քան 300 զինծառայողներ եւ շուրջ 50 միավոր ռազմական, ավիացիոն եւ անօդաչու թռչող տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս