Բաժիններ՝

«Չելսին» միացել է Գոլովինի համար մղվող պայքարին

ԲԿՄԱ-ի և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Ալեքսանդր Գոլովինը, ամենայն հավանականությամբ, կշարունակի կարիերան եվրոպական ակումբներից մեկում:

Ինչպես հաղորդում է Football Italia-ն, հղելով La Gazzetta dello Sport-ին, հետևելով «Յուվենթուսին»՝ լոնդոնյան «Չելսին» նույնպես ուշադրությունը սևեռել է Գոլովինի վրա և կիսապաշտպանի տեղափոխության վրա պատրաստ է մեծ գումարներ ծախսել:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գոլովինի նկատմամբ գլխավոր հավակնորդը «Յուվենթուսն» է, ով տվյալ պահին ֆուտբոլիստի տրանսֆերի վերաբերյալ բանակցություններ է վարում ԲԿՄԱ-ի հետ: «Բանակայիններն» արդեն մերժել են «Ծեր սենյորայի» առաջին առաջարկը, որը կազմում էր 17 մլն եվրո՝ գումարած բոնուսներ: Սպասվում է, որ մոտ ապագայում թուրինցիները 22-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու հերթական փորձը կձեռնարկեն:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս