Բաժիններ՝

Լիբիական բանակը վերադարձրել է հսկողությունը նավթային թերմինալների նկատմամբ

Լիբիական ազգային բանակը՝ ֆելդմարշալ Խալիֆա Խաֆթարի հրամանատարությամբ, վերադարձրել է հսկողությունը զինյալների կողմից բռնազավթված նավթային նավահանգիստների նկատմամբ, որոնք գտնվում են այսպես կոչված նավթային մահիկի շրջանում (Սիրտի ծոցի ափին):

Այդ մասին Sky News Arabia հեռուստաալիքին հայտարարել է զինված ուժերի ներկայացուցիչ, բրիգադային գեներալ Ահմեդ ալ Միսմարին: «Բանակը լիովին վերականգնեց հսկողությունը նավթային մահիկի շրջանի բոլոր նավահանգիստների, այդ թվում՝ Ռաս Լանուֆի եւ Էս Սիդրի նկատմամբ»,- ասել է նա, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս