Բաժիններ՝

Ռուսական ռազմակայանի երիտասարդ հրետանավորները հրաձգության հմտություններ կյուրացնեն Հայաստանի լեռներում

«Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարանում սկսվել է Հայաստանի ռուսական ռազմակայանի հրետանային ստորաբաժանման՝ նոր ժամանած զինծառայողների պատրաստումն ուսուցման նոր մեթոդիկայով, որը մշակվել է արդի զինված հակամարտություններում հրետանու կիրառման փորձի վրա:

Մեկ ամսում հրետանավորները կյուրացնեն հրաձգության ունակությունները եւ կկատարեն «Գվոզդիկա» ինքնագնաց հաուբիցները, «Գրադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերը, «Պոդնոս» ականանետներն ու «Կոնկուրս» հրթիռային հակատանկային համալիրները երթայինից մարտական դիրքի բերելու նորմատիվները:

Ուսուցման ամառային շրջանում զորամիավորման հրետանավորները կյուրացնեն կրակային ուսումնամարտական առաջադրանքների կատարման նոր ձեւերն ու միջոցներն «Էքստրեմալ» շոգ կլիմայով բարձրլեռնային տեղանքի պայմաններում, որոնք ազդում են հրանոթներով հրաձգության ձգաբանական բնութագրերի վրա: Միավորման երիտասարդ հրետանավորների ուսուցմանը մասնակցում են ավելի քան 200 զինծառայողներ եւ գործի է դրված շուրջ 100 միավոր ռազմական տեխնիկա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930