Նաուերթը Սառա Սանդերսին կարող է փոխարինել Սպիտակ տան մամուլի քարտուղարի պաշտոնում
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր մամուլի քարտուղարը կարող է դառնալ Fox News հեռուստաալիքի նախկին լրագրողուհի Հեզեր Նաուերթը, որն այժմ զբաղեցնում է Պեդեպարտամենտի ներկայացուցչի պաշտոնը: Այդ մասին հայտնել է Vaity Fair-ը՝ վկայակոչելով վարչակազմի աղբյուրներ:
Ավելի վաղ ամերիկյան մի շարք ԶԼՄ-ներ հայտնել Էին, որ ԱՄՆ-ի վարչակազմի մամուլի հետ աշխատանքի երկու բարձրաստիճան ներկայացուցիչներ՝ Սառա Սանդերսը եւ Ռաջ Շահը, պլանավորում են պաշտոնաթող լինել մինչեւ տարեվերջ: Սանդերսն ինքը հերքել է այդ տեղեկատվությունը:
Ինչպես նշում է հրատարակությունը, եթե ԱՄՆ-ի նախագահի մամուլի քարտուղարն այնուամենայնիվ որոշի պաշտոնաթող լինել, նրա տեղը կզբաղեցնի Նաուերթը, որով այժմ «հրապուրված է» պետության ղեկավարը: «Թրամփին նա դուր է գալիս»,- հրատարակությանն ասել է ԱՄՆ-ի նախագահի վարչակազմի նախկին պաշտոնյան: Սպիտակ տունը չի պատասխանել այդ տեղեկատվությունը մեկնաբանելու խնդրանքին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: