Ոստիկանական դրոնն օգնել է փրկելու մարդուն
Անգլիայի արեւելքում ընկերների հետ զբոսանքի ժամանակ Փիթեր Փագը կորել է ճահճուտում: Տղամարդը հետ է ընկել խմբից եւ մենակ մնացել խիտ մացառուտներում: Մեկ օր է չանցած նրան օգնել է գտնելու ոստիկանական դրոնը, որը բարձրությունից զննում էր տարածքը, տեղեկացնում է BBC-ին:
Փիթերին ցույց են տվել առաջին օգնությունը եւ ուղղաթիռով տարահանել հիվանդանոց: Այնտեղ 75-ամյա տղամարդուն ախտորոշել են «հիպերտոնիա»: Նորֆոլքի ոստիկանությունը համոզված է, որ առանց դրոնի երբեք էլ չէր կարողանա Փիթերին գտնել այդքան կարճ ժամանակում: