Բաժիններ՝

Չինաստանում 120 մլն տարի առաջ ապրած դինոզավրների հետքեր են հայտնաբերել

Միջազգային հնագիտական արշավախմբի աշխատակիցները Չինաստանի արեւելքում հայտնաբերել են քարացածություններ՝ տարբեր տեսակի դինոզավրների հետքերով, որոնք ապրել են 120 միլիոն տարի առաջ: Այդ մասին հայտնել է Սինհուա գործակալությունը:

Միջազգային խումբը՝ չինացի, ավստրալացի եւ ամերիկացի հնագետների կազմով, Շանդունի նահանգի տարածքում հայտնաբերել է ավելի քան 300 հետք, որոնք, ենթադրաբար, մի խումբ դինոզավրներ թողել են կավճային դարաշրջանում՝ շուրջ 120 միլիոն տարի առաջ:

Գտածոյի մասին հետազոտության հեղինակի խոսքով՝ դատելով ըստ հայտնաբերված հետքերի, դրանք պատկանել են յոթ տարբեր տեսակի դինոզավրների:

«Դինոզավրների հետքերի հայտնաբերումը շոկ էր, քանի որ ավելի վաղ այդ շրջանում դինոզավրների ոչ մի կարգի մնացորդներ չեն գտնվել»,- նշել է Շանդունի նահանգի Լինյի քաղաքի համալսարանի Երկրաբանության եւ հնԷաբանության ինստիտուտի ղեկավար Վան Սյաոլին, հաղորդել է ՌԻԱ նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս