«Ծառուկյան» դաշինքի ցուցակից 8 թեկնածու ինքնաբացարկ է հայտնել

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօրվա՝ հունիսի 20-ի հերթական նիստում քննարկելու է «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված, ինքնաբացարկ ներկայացրած (մանդատից հրաժարված) պատգամավորի թեկնածուների գրանցումներն ուժը կորցրած ճանաչելու մասին հարցը:

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով ինքնաբացարկի մասին դիմումներ են ներկայացրել «Ծառուկյան» կուսակցությունների դաշինքի թիվ 12 տարածքային ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածուներ՝

Թամարա Վոլոդյայի Սարգսյանը

Հասմիկ Նապոլեոնի Շափաղաթյանը

Նաիրի Էդիկի Բախշյանը

Ռոբերտ Գուրգենի Հակոբյանը

Սլավիկ Սուրենի Ամիրյանը

Սոֆյա Ղարիբի Պետրոսյանը

Աղասի Մամիկոնի Հակոբյանը

Դավիթ Խաչիկի Հարությունյանը:

Նիստում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմելու է նաև արձանագրություն՝ Ազգային Ժողովի պատգամավորի մանդատ տալու վերաբերյալ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930