Բաժիններ՝

Դավիդ դե Խեան կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը

«Մանչեսթեր Յունայթեդը» պայմանագիր է պատրաստում Դավիդ դե Խեայի համար:

«Մանչեսթեր Յունայթեդի» իսպանացի դարպասապահը նախորդ մրցաշրջանում ակումբի լավագույն խաղացողներից մեկն էր: Ըստ իսպանական Marca պարբերականի՝ «Կարմիր սատանաների» ղեկավարությունը մտադիր է նոր պայմանագիր ստորագրել դարպասապահի հետ:

Նոր պայմանագիրը նախատեսված կլինի 5 տարվա համար, իսկ դե Խեան կստանա տարեկան 21 մլն եվրո աշխատավարձ: Այսպիսով, նա կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող դարպասապահը, ինչպիսին հիմա Մանուել Նոյերն է (15 մլն եվրո):

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս