«Միայն այս դեպքում է, որ բարեգործություն իրականացնող անձը դիմում է իրավասու մարմնին». Արթուր Հովհաննիսյան

ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանն այսօր ԱԺ-ում ներկայացրեց  «Բարեգործության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը։

Նա նշեց, որ առաջարկվում է իրավասու մարմին դարձնել այլ պետական մարմին, որը կսահմանվի կառավարության կողմից, կլինի պետական կառավարման համակարգի մարմին, իսկ հանձնաժողովը կարող է լինել խորհրդակցական մարմին.

«Առողջապահության հանձնաժողովում քննարկումների ժամանակ պատգամավորների հիմնական մտահոգությունն այն է, որ այս նախագիծը կարող է խոչընդոտել բարեգործության իրականացմանը, բայց այս ծրագրով մենք բարեգործության, բարեգործություն ստացողների շրջանակը չենք փոխում, բարեգործության իրականացումը նույնկերպ կատարվում է, իսկ այս մարմնի հետ առնչվելը պայմանավորված է բացառապես հետևյալ հանգամանքով. եթե բարեգործություն իրականացնող անձը ցանկանում է ստանալ «Բարեգործության մասին» օրենքով նախատեսված խրախուսանք կամ արտոնություն, որը կարող է լինել հարկերից, տուրքերից, պարտադիր վճարներից ազատվելու արտոնություն, կամ իր բարեգործության կատարման ընթացքում ստանալ պետական կամ համայնքային աջակցություն։

Միայն այս դեպքում է, որ բարեգործություն իրականացնող անձը դիմում է իրավասու մարմնին, որպեսզի իր ծրագիրը դիտվի բարեգործական»։

Նա հստակեցրեց՝ նախագիծը և ստեղծվելիք հանձնաժողովը որևէ կապ չունի այն բարեգործների և նրանց բարեգործական ծրագրերի հետ, որոնք չեն ակնկալում որոշակի խրախուսում կամ արտոնություն. «Եթե չեն ակնկալում, որևէ շփում իրավասու մարմնի հետ չկա»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930