Բաժիններ՝

ՊՆ վարչական համալիրում քննարկվել են հայ-լեհական պաշտպանական համագործակցության օրակարգային հարցեր

ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Լևոն Այվազյանը հունիսի 19-ին ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Արևելքի վարչության պետի տեղակալ Ռաֆալ Պոբորսկիին և Արևելքի վարչության Կովկասի հարցերով բաժնի պետ Պյոտր Կոնովրոցկիին: Լեհական պատվիրակությանն ուղեկցում էր Հայաստանում Լեհաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պավել Չեպլակը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-լեհական պաշտպանական համագործակցության օրակարգային հարցեր և տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:

Կարևորվել է պաշտպանական ոլորտում երկու երկրների համագործակցության հետագա խորացման և շարունակական զարգացման ապահովումը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս