Բաժիններ՝

Եմենի կառավարական ուժերը խռովարարներից խլել են Հոդեյդայի օդանավակայանը

Եմենի զինված ուժերը Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ուժերի հետ համատեղ ավարտել են Եմենի Հոդեյդա քաղաքի օդանավակայանը հուսի-զինյալներից ազատագրելու գործողությունը: Այդ մասին հունիսի 19-ին հայտնել է Արաբական Միացյալ Էմիրությունների (WAM) պետական գործակալությունը:

«Կոալիցիայի մասնակցության եւ աջակցության շնորհիվ Եմենի զինված ուժերը (խռովարարներից) հետ են վերցրել Հոդեյդայի օդանավակայանը»,-նշվում է հաղորդագրության մեջ: Անցած շաբաթ Եմենի զինված ուժերը սաուդամետ կոալիցիայի աջակցությամբ սկսել էին Եմենի Հոդեյդայի օդանավակայանը հուսի-զինյալներից ազատագրելու գործողությունը:

Սկզբում զորքերին հաջողվել էր հուսիներին դուրս մղել օբյեկտի տարածքից, սակայն նրանք հաջող հակագրոհ էին իրականացրել: Այնուհետեւ զինվորականները դիրքեր էին գրավել օդանավակայանից հարավ եւ արեւելք ընկած շրջանում: Հոդեյդան խոշոր նավահանգստային քաղաք է, որը գտնվում է Կարմիր ծովի ափին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս