Բաժիններ՝

Փիթսբուրգում գնդակահարել են ռեփեր Jimmy Wopo-ին. CBS

Փիթսբուրգում (Փենսիլվանիայի նահանգ) հունիսի 18-ին գնդակահարել են ռեփ-կատարող Թրեյվոն Սմարթին, որը հանդես էր գալիս Jimmy Wopo կեղծանվամբ: Հունիսի 19-ին այս մասին հայտնել է CBS հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ 21-ամյա ռեփերը եղել է ավտոմոբիլում, երբ նրան է մոտեցել մի այլ ավտոմեքենա, որտեղից կրակ են բացել Սմարթի եւ նրա ուղեկցի վրա: Երկուսն էլ հրազենային վերքերով տեղափոխվել են հիվանդանոց: Ավելի ուշ կատարողի մենեջերը Facebook-ի իր էջում հայտնել է, որ երիտասարդը վախճանվել է ստացած վնասվածքներից: Ռեփերի ուղեկցի վիճակը գնահատվում է՝ կայուն:

Ոստիկանությունը հարցաքննում է վկաներին եւ որոնում կասկածյալներին: Jimmy Wopo-ն երաժշտությամբ զբաղվում էր 14 տարեկանից եւ “Woponese” դեբյուտային ալբոմը ձայնագրել է 2016 թվականի հուլիսին: Ավելի վաղ հաղորդվել է եւս մեկ ամերիկացի ռեփերի՝ 20-ամյա Ջասեյ Դուեյն Օնֆրոյի զոհվելու մասին, որը հայտնի է XXXTentacion կեղծանվամբ: TMZ պորտալի տվյալներով՝ հունիսի 18-ին անհայտ անձը մի քանի անգամ կրակել է երիտասարդի վրա, երբ նա Մայամիում (Ֆլորիդայի նահանգ) դուրս է եկել մոտոսալոնից, հաղորդել է ՏԱՍՍ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս