Բաժիններ՝

Մերձավոր Արևելքում 80 միջուկային մարտալիցք է տեղակայված. Իրանի ԱԳՆ

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հայտարարել է, որ Մերձավոր Արեւելքում գտնվում է  շուրջ 80 միջուկային մարտալիցք, բայց դրանցից ոչ մեկը չի պատկանում Իրանին: Այդ մասին հայտնել է Mehr գործակալությունը:

«Մերձավոր Արեւելքում տեղակայված է առնվազն 80 միջուկային մարտագլխիկ: Դրանցից ոչ մեկը չի գտնվում Իրանում»,-հայտարարել է Զարիֆը: Նախարարը հավելել է, որ այդ միջուկային մարտալիցքերը պատկանում են «պատերազմ հրահրողներին, որոնք բարձրաձայնում են ռազմական միջուկային ծրագրի բնագավառում իբր առկա իրանական հավակնությունների մասին»:

«Եկել է իրական տարածաշրջանային ու ոչ տարածաշրջանային սպառնալիքների շուրջ խոսակցություն սկսելու ժամանակը»,-եզրափակել է նա: Twitter-ի իր էջում Զարիֆը զետեղել է միջուկային այն մարտալիցքերի թվաքանակին վերաբերող աղյուսակը, որոնք տարբեր երկրներ ունեն 2018 թվականի հունվարի դրությամբ: Ընդ որում՝ նա հղում է արել Խաղաղության խնդիրների ուսումնասիրության Ստոկհոլմի միջազգային ինստիտուտին: Այդ ցուցակում հիշատակված է Իսրայելը՝ 80 միավոր միջուկային զենքով: Մինչդեռ պաշտոնական Իսրայելը չի հաստատում եւ չի հերքում երկրում մարտագլխիկների առկայությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս