Բաժիններ՝

Իվետա Տոնոյանը՝ Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի տարկետման իրավունքի վերաբերյալ

Գագիկ Ծառուկյանին այսօր ներկայացվել է մամուլում տեղ գտած այն տեղեկատվությունը, որ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը դիմել է Կառավարությանը՝ Նվեր Ծառուկյանի համար տարկետման իրավունք տրամադրելու միջնորդությամբ:

Նույն պահին Գագիկ Ծառուկյանը դիմել է Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը և Կառավարությանը՝ տարկետման վերաբերյալ միջնորդության ցուցակից իր որդու՝ Նվեր Ծառուկյանի անունը հանելու կոչով:

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանի որդին ուսանում է անվճար համակարգում և օրենքով սահմանված կարգով մինչ 2021 թվականը օգտվում է տարկետման իրավունքից:

Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս