«Որևէ այլ կերպ, քան դավաճանություն նման արարքը չի կարող բնութագրվել». Գևորգ Կոստանյան

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը շոկի մեջ է: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ Մանվել Գրիգորյանը չէ, ցանկացած անձի կողմից նման արարք թույլ տալը կարելի է բնութագրել դավաճանություն ժողովրդի և պետության նկատմամբ:

Սակայն, հիշեցնելով անմեղության կանխավարկածը, Գ.Կոստանյանը կարծիք հայտնեց, որ դեռևս չի կարելի իրավական գնահատական տալ կոնկրետ անձի կողմից կատարված արարքին:

«Եվ ես վստահ եմ, որ ՀՀԿ խմբակցության բոլոր իմ գործընկերները «կողմ» են քվեարկելու երկու հիմնական պատճառով, նախ` այո, սա բացարձակ անթույլատրելի է և որևէ այլ կերպ, քան դավաճանություն նման արարքը չի կարող բնութագրվել: Մենք համաձայնությունը կտանք` առնվազն հնարավորություն տալով նախաքննական մարմնին քննություն իրակացնել, ապացուցել և ի հայտ բերել բոլոր մեղավոր անձանց և պատասխանատվության ենթարկել, միաժամանակ մենք դրանով հնարավորություն կտանք Մանվել Գրիգորյանին, որպեսզի այդ նախաքննության ընթացքում հնարավորություն ունենա ապացուցել իր առնչությունը»,- ասաց Կոստանյանը` շեշտելով, որ ինքը միանշանակ «կողմ» է քվեարկելու Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու և քրեական հետապնդում իրակացնելու համաձայնություն տալու հարցում:

Հարցին՝ այլ անձինք ներգրավվա՞ծ են այս ամենում պետական օղակից, Կոստանյանը պատասխանեց, որ չի կարող նման գնահատկան տալ և դրանով է նաև պայմանավորված իր «կողմ» քվեարկությունը, որպեզի նախանքական մարմինը կարողանա ամբողջ ծավալով քննություն իրակացնել բոլոր հանգամանքները պազելու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում:

Կարդացեք նաև

Հարցին` հնարավո՞ր է, որ բարձրագույն իշխանությունը տեղյակ չէր այս ամենից, Կոստանյանը պատասխանեց. «Կարծիքների ու ենթադրությունների մակարդակով չեմ կարող շռայլություն թույլ տալ և գնահատկան տալ: Քննության արդյունքում, վստահ եմ, որ ամբողջությամբ կպարզվեն մեղավոր անձինք և պատասխանատվության կենթարկվեն»:

Գ.Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ ԱԺ կանոնակարգ օրենքում սահմանված է նման հնարավորություն, որ առանց պատգամավորի մասնակցության, բայց իր համաձյանության դեպքում կարող է նիստը տեղի ունենալ:

Տեսանյութեր

Լրահոս