ՀՀԿ-ն փակ նիստում որոշել է «կողմ» քվեարկել Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու դատախազի միջնորդությանը
Այսօր ԱԺ արտահերթ նիստից առաջ ՀՀԿ խմբակցությունը փակ նիստում քննարկեց խմբակցության անդամ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելու մասին ՀՀ գլխավոր դատախազի միջնորդության հարցը և որոշեց միասնական «կողմ» քվեարկել:
Այս մասին ՀՀԿ խմբակցության նիստից հետո լրագրողներին հայտնեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
«Չպետք է խոչընդոտենք նախաքննությանը և հնարավորություն տանք, իհարկե, նկատի ունենալով անմեղության կանխավարկածը, սակայն մենք պետք է հետևողական լինենք»,- ասաց Վ. Բաղդասարյանը: