Բաժիններ՝

«Այդ հոդվածով քրեական գործի հարուցումը չի նշանակում, թե երեխայի սպանության վերաբերյալ տեղեկություն ունենք»

Շուրջ 10 օր անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել: Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով:

ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը պարզաբանել է սպանության հոդվածով քրեական գործի հարուցումը:

«Այդ հոդվածով քրեական գործի հարուցումն ամենեւին չի նշանակում, թե երեխայի սպանության վերաբերյալ տեղեկություն ունենք, կամ փաստական տվյալներ են ձեռք բերվել այդ մասին: Այն դեպքում, երբ անձը համարվում է անհետ կորած եւ սահմանված ժամկետում նրա գտնվելու վայրը հայտնի չի դառնում, սպանության հատկանիշներով հարուցվում է քրեական գործ եւ կատարվում է քննություն:

Այդ ընթացքում անձի հայտնվելու պարագայում քրեական գործը կարճվում է՝ հանցադեպի բացակայության հիմքով: Հույս ունենք, որ տվյալ դեպքում հենց այսպիսի ելք կունենանք»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս