Վստահության խնդիր

«Ադրբեջանն ունի մեծ սպասելիքներ, բավականին արմատական դիրքորոշում այն քայլերի հարցում, որոնք ակնկալում է հայկական կողմից, հայկական կողմի դիրքորոշումն անփոփոխ է, կարծում եմ` կա պատրաստամականություն՝ հանդիպել հակառակորդ կողմի հետ: Սակայն միջազգային հանրության համար դեռ լիովին հասկանալի չէ, թե ինչ տեղի ունեցավ Հայաստանում, դեռ չի հաջողվել ստեղծել վստահության մթնոլորտ ՀՀ նոր իշխանությունների հետ, այդ պատճառով կարծում եմ՝ բանակցային գործընթացը չի ամբողջանում»,- «168 Ժամի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը՝ անդրադառնալով բանակցային փակուղուն: Ըստ նրա՝ Մոսկվայում Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման չկազմակերպման պատճառը ևս սա է:

Նրա խոսքով՝ Պեսկովի այն հայտարարությունը, թե դեռ վաղ է խոսել նման հանդիպման մասին, տողատակեր ուներ: «Տպավորություն է, որ դեռ չի ստեղծվել շփման այնպիսի մթնոլորտ, աշխատանքային այնպիսի մթնոլորտ, որի դեպքում հնարավոր է նման հանդիպում, և որը թույլ կտա անկաշկանդ մթնոլորտում քննարկել կարգավորման գործընթացը: Ի վերջո, կարգավորման մաս են նուրբ շահերը, հանդիպումների ընթացքում բաց քննարկումներ են ընթանում: ՌԴ նախագահը երկար տարիներ էր աշխատել ՀՀ նախկին իշխանությունների հետ, այս իշխանությունների հետ աշխատանքային ակտիվ վիճակի հասնելու համար ճանաչողական փուլ է անհրաժեշտ: Կարծում եմ` նորմալ պրակտիկա է: ԼՂ հակամարտության ներկայիս իրավիճակի տեսանկյունից սա կարող է վտանգավոր լինել, և դա պետք է հասկանան բոլորը»,- ասել է Ռարը:

Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Սկակովը նույնպես գտնում է, որ իսկապես կա երկկողմ վստահության խնդիր: «Կարծում եմ, որ և՛ նախագահները, և՛ նախարարները քննարկել են իրենց հանդիպումներում երկկողմ հարաբերություններում կասկածի առարկա հանդիսացող խնդիրները, հայկական կողմից ստացել են ոչ հրապարակային և հրապարակային հայտարարություններ, որ քաղաքականությունը չի փոխվելու, բայց քաղաքականությունն ավելի վստահելի ցուցիչ է այն բանի, թե ինչպիսին է լինելու ՀՀ նոր իշխանությունների արտաքին քաղաքականությունը, ինչպիսի առաջնահերթություններ են լինելու նրա առջև: ՌԴ իշխանություններն ապացուցեցին, որ կաշխատեն ցանկացած գործչի հետ, ում ժողովուրդը կընտրի, բայց պետք է նաև տեսնել, թե ինչպիսին է լինելու այդ իշխանության քաղաքականությունը»,- ասել է Սկակովը:

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 Ժամ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս