Բաժիններ՝

Շառլ Ազնավուրը համաշխարհային շրջագայությունը կվերսկսի սեպտեմբերին. France-Presse

Շառլ Ազնավուրը, ոը մայիսին ձեռքի կոտրվածք էր ստացել, համաշխարհային շրջագայությունը կվերսկսի սեպտեմբերին: Այդ մասին հայտնել է France-Presse գործակալությունը՝ հղում անելով երգչի ներկայացուցիչներին:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ազնավուրը վնասվածքի հետ կապված դադարից հետո բեմ դուրս կգա հունիսի 30-ին Լոնդոնում, սակայն բժիշկները 94-ամյա արտիստին հանձնարարել են հետաձգել համերգային գործունեությունը:

«Դժբախտ պատահարից հետո, Շառլ Ազնավուրն ապաքինվում է, սակայն բժիշկները պարզել են, որ վերականգնման գործընթացն ավելի շատ ժամանակ կպահանջի, քան սպասվում էր եւ կշարունակվի մինչեւ օգոստոսի վերջը»,- հայտարարել են շանսոնիեի ներկայացուցիչները:

Համերգները, որոնք ծրագրված էին Մեծ Բրիտանիայում (Լոնդոնում հունիսի 30-ին), Իսպանիայում (Մարբելում հուլիսի 14-ին), Գերմանիայում (Ռեգենսբուրգում եւ Քյոլնում հուլիսի 21-ին եւ օգոստոսի 4-ին) եւ Խորվաթիայում (Պուլայում օգոստոսի 16-ին), չեղարկված են:

«Երգիչը կկարողանա իր համաշխարհային շրջագայությունը շարունակել սեպտեմբերին»,- հայտնել են արտիստի ներկայացուցիչները: Սպասվում է, որ Ազնավուրն իր համերգային ծրագիրը կվերսկսի Սիդնեյում ունենալիք ելույթով, իսկ այնուհետեւ համերգներ կտա Տոկիոյում, Օսակայում , Կիեւում եւ Բրյուսելում: Տարվա վերջին պլանավորված են նրա համերգները Ֆրանսիայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս