Հայաստանի ռուսական ռազմակայանի զինծառայողների հետ կանխարգելիչ աշխատանք է տարվում թմրամոլությանը հակազդելու շրջանակում
Հայաստանի ռուսական ռազմակայանում, թմրամոլությանը հակազդելու միամսյակի շրջանակներում բացատրական ու քարոզչական միջոցառումներ են անցկացվում «Բանակը դեմ է թմրանյութերին» խորագրով:
Գյումրիի եւ Երեւանի զինվորական կայազորներում անձնակազմի հետ աշխատանքի բաժնի սպաները զինվորական դատախազության եւ ռազմական ոստիկանության ներկայացուցիչների հետ համատեղ բացատրական աշխատանք են կատարում թմրանյութերի օգտագործման վնասակարության եւ նման նյութեր պահելու պատասխանատվության մասին: Նոր ժամանած զինծառայողների հետ զինվորական բժիշկներն ու հոգեբանները կանոնավոր կերպով թեստավորում են անցկացնում՝ ստուգելու թմրանյութերի կամ հոգեմետ նյութերի օգտագործումը:
Նաեւ զորամասերում զինծառայողների անանուն անկետավորում է անցկացվում, որի արդյունքներով պարզվում է թմրանյութերի նկատմամբ անձնակազմի վերաբերմունքը եւ դրանք օգտագործելու նկատմամբ հակումը: Հայաստանի ռուսական ռազմակայանում «Բանակը դեմ է թմրանյութերին» միամսյակի շրջանակներում առաջնություններ են անցկացվում սպորտի տարբեր ձեւերից՝ զինծառայողների եւ երկու երկրների ուժային կառույցների ներկայացուցիչների մասնակցությամբ:
Զորամիավորման հրամանատարի՝ հավատացյալների հետ աշխատանքի գծով օգնական վարդապետ Անդրեյը զինծառայողների, նրանց ընտանիքների անդամների եւ քաղաքացիական անձնակազմի հետ բացատրական աշխատանք է կատարում թմրանյութերի վնասակարության մասին: