Գոլը տոնելու պատճառով Մեքսիկայում երկրաշարժ է եղել
Մեքսիկայի երկրաբանական և մթնոլորտային հետազոտությունների ինստիտուտը երկրի մայրաքաղաքում երկրաշարժ է գրանցել 2018 թ. Աշխարհի գավաթի խաղարկությունում Գերմանիայի և Մեքսիկայի հավաքականների միջև խաղի ընթացքում (0:1):
Որպես երկրաշարժի հավանական պատճառ՝ նշվում է այն, որ Մեքսիկայում բոլոր երկրպագուները ցատկոտելով նշել են իրենց հավաքականի խփած գոլը:
«Մեխիկոյում գրանցվել է երկրաշարժ, որն առաջացել է ոչ բնական ճանապարհով: Հավանական է, որ առաջացման պատճառը ԱԱ-2018-ում Մեքսիկայի գոլից հետո զանգվածային թռիչքներն են եղել: Ամեն դեպքում, 11:32-ին արձանագրվել են ցնցումներ»,- հայտնում է ինստիտուտի թվիթերյան էջը:
El #sismo detectado en la Ciudad de México se originó de manera artificial. Posiblemente por saltos masivos durante el Gol de la selección de #México en el mundial. Por lo menos dos sensores dentro de la Ciudad lo detectaron a las 11:32. pic.twitter.com/mACKesab3b
— SIMMSA (@SIMMSAmex) June 17, 2018
Սիրարփի Աղաբաբյան