«Սխալ է եթեր դուրս գալ ու հայտարարել, որ մարդը հանցագործ է». «Ա1+»

Նոր բան տեղի չի ունեցել, վերջին տարիներին բազմաթիվ են այսպիսի դեպքերը՝ անդրադառնալով Մանվել Գրիգորյաի ձերբակալությանը, «Ա1+»-ի փոխանցմամբ՝ ասել է «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը:

«Մենք Մարտունու 2-րդ պաշտպանական դիրքերում ենք եղել, 25 օրերի ընթացքում մեկ տուփ սիգարետ անգամ չենք ստացել: Երեւույթը շատ տգեղ է: Եթե մեկ թանկ բան ունենք, դա հենց մեր զինվորն է: Նրանց վիրավորել չի կարելի»:

Եթե նախկին իշխանությունները Մանվել Գրիգորյանի արարքի մասին չեն իմացել, ուրեմն պետական կառույցները իրենց տեղում չեն եղել ու լավ չեն աշխատել,-ասում է հրամանատարը:

Միայն այն բարոյական ապտակը, որ հասցվել է նրա իմիջին, արդեն բավարար է, որ նա իրեն վատ զգա,-հավելեց Մանվել Եղիազարյանը:

Եթե չի  ապացուցվել տվյալ անձի անմիջական կապը գողության հետ, ապա քո կարծիքը իրավունք չունես հնչեցնելու, ասում է քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը՝  նկատի ունենալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկ ֆեյսբուքում արված հայտարարությունը:

«Սկզբից կարդա հետաքննության եզրակացությունը, հետո նոր միայն իրավունք կունենաս ասելու, այլ ոչ թե քեզ իրավունք է վերապահված ասելու, որ կասկածում ես: Եթե կասկածում ես գնա մոմ վառի, աղոթք արա: Սխալ է եթեր դուրս գալ ու հայտարարել, որ այս մարդը հանցագործ է»:

Տեսանյութեր

Լրահոս