Բաժիններ՝

Թաիլանդի թագավորը կհարստանա միլիարդավոր դոլարներով

Թաիլանդի Մահա Վաչիրալոնգկոն թագավորի տրամադրության տակ կանցնի թագավորական ընտանիքի ամբողջ հարստությունը, որը գնահատվում է միլիարդավոր դոլարներ, սակայն նրան հարկ կլինի հարկեր վճարել այդ միջոցներից։

Ինչպես գրում է CNN-ը, Թաիլանդի իշխանությունները չեղարկել են 1936 թվականից երկրում գոյություն ունեցող այն օրենքը, որի համաձայն, տերության միջոցները բաժանվում էին տարբեր կատեգորիաների ակտիվների եւ կառավարվում իրարից անջատ: Այժմ թագավորը դարձել է բոլոր միջոցների միակ սեփականատերը:

Crown Property Bureau կառավարող կազմակերպությունը, որն ավելի վաղ տնօրինում էր թագավորական ակտիվները, հաշվետվություն է ներկայացրել թագավորի անձնական հաշվին երկու ընկերությունների՝ Siam Cement Public Company-ի եւ Siam Commercial Bank Public Company-ի՝ ավելի քան 7 մլրդ դոլար գումար բաժնետոմսերի փոխանցման մասին: Ինչպես ասված է պարզաբանման մեջ, այդ միջոցները «ենթակա են ճիշտ այնպիսի հարկման, ինչպես եւ Թաիլանդի բոլոր քաղաքացիների ակտիվները»:

Թագավորական կարողության միագումար չափը հայտնի չէ, բայց, Forbes-ի տվյալներով, այն մոտավորապես 30 մլրդ դոլար է կազմում 2012 թվականին: Եթե այդ գումարը հավաստի է, ապա Թաիլանդի միապետներն աշխարհի ամենահարուստ թագավորական ընտանիքներից մեկն են: Մահա Վաչիրալոնգկոն Թաիլանդի թագավորն է դարձել 2016 թվականի դեկտեմբերին: Նա Չակրիների դինաստիայի տասներորդ ներկայացուցիչն է, որը երկիրը կառավարում է 1782 թվականից, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս