ՀԱԿ-ը մասնակցելու է արտահերթ ընտրություններին
«Դուք կարո՞ղ եք ինձ հարգել, եթե հանկարծ մենք չմասնակցենք ընտրություններին, ո՞նց կարող է նման բան լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանը՝ խոսելով արտահերթ ընտրություններին իրենց մասնակցել-չմասնակցելու մասին։
Նա վստահեցրեց, որ իրենք մասնակցելու են ընտրություններին.
«Ես բաց ճակատով ասում եմ՝ մենք ամենաքաղաքական ուժն ենք, ամենածրագրային, ամենաինտելեկտուալ, ամենալավ թիմն ունեցող քաղաքական ուժն ենք։ Առանց ՀԱԿ-ի՝ ես չեմ կարող պատկերացնել առաջիկա խորհրդարանը։ ՀԱԿ-ը պարտադիր պետք է լինի խորհրդարանում»։
Նա նշեց, որ ինքը դեռևս չի կարող ասել՝ ընդդիմությո՞ւն, թե՞ իշխանություն են լինելու, բայց վստահ է՝ իրենք այն ուժն են, որ կարող է սթափության բերել ցանկացած ուժի։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում։