Չինաստանում ավտոբուսի վարորդն ուշագնաց էր եղել. ուղևորները կանգնեցրել են ավտոբուսը
Չինաստանում երկու ուղեւորներ կանգնեցրել են ավտոբուսը, որի վարորդը կորցրել էր գիտակցությունը ղեկի առջեւ: Այդ մասինհայտնել է Global Times-ը:
Միջադեպը տեղի էունեցել Չժեցզյանի նահանգի Վենչժոու քաղաքում: Ավտոբուսում տեղադրված տեսախցիկը նկարահանել է, թե ինչպես էվարորդն ուշաթափվել՝ ղեկն ակամա շրջելով աջ: Մի քանի վայրկյան անց մոտ են վազում երկու տղամարդ. մեկը նետվում է դեպի վարորդի նստատեղը, ուղղում է ղեկը եւ կանգնեցնում ավտոբուսը, իսկ մյուսն զբաղվում է վարորդով:
Միջադեպի հետեւանքով 30 ուղեւորներից ոչ ոք չի տուժել: Վարորդին հոսպիտալացրել են գլխուղեղի կաթվածով, նրա կյանքին արդեն վտանգ չի սպառնում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
Timely rescue: A passenger saved nearly 30 lives by taking over the steering wheel of a speeding coach after finding its driver suffering from a sudden stroke. All passengers are safe and the driver is now in stable condition. pic.twitter.com/okN5jBAjcL
— Global Times (@globaltimesnews) June 18, 2018