Իգոր Մուրադյանը շարունակեց պայքարել ազատ ու անկախ Հայաստանի և Արցախի զարգացման համար. Վազգեն Մանուկյան
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը խորհրդի և իր անունից ցավակցագիր է հղել Իգոր Մուրադյանի մահվան կապակցությամբ:
«Կյանքից հեռացավ Ղարաբաղյան շարժման հիմնադիր, Արցախի ազատագրական պայքարում անգնահատելի ավանդ ունեցած գործիչ Իգոր Մուրադյանը:
Շարժման հաղթանակից հետո, երբևէ չլինելով իշխանության մեջ, նա շարունակեց պայքարել ազատ ու անկախ Հայաստանի և Արցախի զարգացման համար արդեն իբրև խորաթափանց քաղաքագետ ու վերլուծաբան, որի քաղաքական վերլուծություններն ու մտքերը մշտապես հետաքրքրություն էին առաջացնում հանրության շրջանում:
Հանրային խորհրդի և անձամբ իմ անունից ցավակցություն եմ հայտնում Իգոր Մուրադյանի ընտանիքին, հարազատներին, գաղափարակիցներին»: