Ռուբեն Անգալադյանը՝ Իգոր Մուրադյանի հիշատակին
Ի՞նչ էր նրա համար այս աշխարհը
Կյանքից հեռացավ Իգոր Մուրադյանը։
Հեռացավ բարդ, խելացի ու հակասական մարդը։
Հեռացավ ազատության զավակը, պայքարի եղբայրն ու որոնման ընկերը։
Հեռացավ, ինչպես վայել է մարտիկին ու վերլուծաբանին։
Հեռացավ՝ մեզ թողնելով բնավորության հանելուկայնությունը, ապշեցնող կամքն ու իր հեգնանքի թեթևությունը։
Հեռացավ մեր կողմից չբացահայտված կերպարը, ով ոչ մեր ընկերը դարձավ, ոչ եղբայրը, ոչ ֆիդայի։
Հեռացավ Մարդը, չգիտենք՝ մե՞ծ, թե՞ փոքր, սակայն հայ էության, մեզնից յուրաքանչյուրի համար անհրաժեշտ Մարդը։
17 հունիսի, 2018թ. Լոս Անջելես, ԱՄՆ