«Հայաստանի միջազգային վարկանիշի վրա միայն դրական կարող է անդրադառնալ». Տիգրան Բալայանը՝ ԱԱԾ բացահայտումների մասին
Հայաստանը միջազգային վարկը չի տուժի ներկայիս գործընթացներից: Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը:
Հարցին, թե հնարավո՞ր է՝ ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի կողմից բանակին հատկացված միջոցների յուրացումը բացասաբար ազդի Հայաստանի միջազգային վարկի վրա, Բալայանը պատասխանեց, որ սա միայն դրական կարող է անդրադառնալ:
«Հայաստանի միջազգային վարկանիշի վրա միայն դրական կարող է անդրադառնալ, որ կոռուպցիան բացահայտվում է, և մեղավորներն իրենց արժանի պատիժն են կրում: Դա միայն դրական ընթացք կարող է ունենալ մեր միջազգային վարկանիշի վրա»,- ընդգծեց ԱԳՆ մամուլի խոսնակը: