Բուլղարիան վավերացրել է ԵՄ-Հայաստան համաձայնագիրը

Բուլղարիայի խորհրդարանը հունիսի 13-ին վավերացրել է Եվրամիության և Հայաստանի Հանրապետության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը:

«Այսպիսով, ԵՄ Խորհրդում նախագահող Բուլղարիայի Հանրապետությունը դարձել է ԵՄ-ի անդամ երկրներից առաջիններից մեկը, որը վավերացրել է այս համաձայնագիրը:

Մենք ակնկալում ենք շարունակել աշխատել մեր հայ գործընկերների հետ դրա իրականացման համար»,- ասվում է հայտարարության մեջ:

Տեսանյութեր

Լրահոս