Կառավարությունն արտահերթ նիստ է հրավիրել. օրակարգում Մանվել Գրիգորյանի հարցն է
Կառավարությունն այսօր արտահերթ նիստ է հրավիրել: ArmLur.am-ի տեղեկություններով`կառավարությունը ներկայացնելու է օրենսդրական փոփոխության նախագիծ, որը կապ ունի Մանվել Գրիգորյանին ազատությունից զրկելու հետ:
Փոփոխության նպատակն այն է, որ Մանվել Գրիգորյանի նկատմամբ քրեական հետապնդում հայտարարվի մինչ սեպտեմբեր, քանի որ ըստ ներկայումս գործող օրենքի, մինչև սեպտեմբերի 10-ը` Ազգային ժողովի հաջորդ նիստի օրը, նրա նկատմամբ չեն կարող հետապնդում հայտարարել: