Նիդեռլանդներում միկրոավտոբուսը մխրճվել է հետոտների բազմության մեջ
![](https://168.am/wp-content/uploads/2018/06/937815.jpg)
Նիդեռլանդներում միկրոավտոբուսը հունիսի 18-ին հետոտների բազմության մեջ է մխրճվել PinkPop փառատոնի ժամանակ, ինչի հետեւանքով մեկ մարդ զոհվել է, եւս երեքը՝ տուժել: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը հղում անելով ոստիկանությանը:
Նրա տեղեկությունների համաձայն՝ սպիտակ գույնի փոխադրամիջոցի վարորդը ճողոպրել է հանցագործության վայրից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: