Բաժիններ՝

Ֆիլմ` «Ջուզեպպե Մոսկատի. բժշկող սեր»

Ինչպիսի՞ հոգևոր ֆիլմեր դիտել, ինչպե՞ս վերաբերել ֆիլմի հոգևոր դրվագներին, ճի՞շտ է արդյոք Աստծո կերպարն օգտագործել ֆիլմերում։ Այս և շատ այլ հարցերի պատասխաններ կարող եք ստանալ՝ հետևելով qahana.am կայքի «Օրվա ֆիլմը. դիտում ենք հոգևոր ֆիլմեր» շարքին։ Այստեղ քահանաները կանդրադառնան հոգևոր թեմաներով ֆիլմերին, կվերլուծեն դրանք և կօգնեն ճիշտ տեսանկյունից դիտել առաջարկված ֆիլմը։

Այս շաբաթ առաջարկում ենք դիտել.

Ֆիլմ՝ «Ջուզեպպե Մոսկատի. բժշկող սեր» (Джузеппе Москати: Исцеляющая любовь/ Moscati: Doctor to the Poor)

Նկարահանող երկիր՝ Իտալիա

Ժանր՝ կենսագրական

Տարեթիվ՝ 2007

Ռեժիսոր՝ Ջակոմո Կամպիոտտի

Տևողություն՝ 2ժ.56ր.

«Սերը երբեք չի մեռնում, այն միշտ վերադառնում է մեզ…» սա է ֆիլմի և Ջուզեպպե Մոսկատի բժիշկ մարդասերի գլխավոր պատգամը։ Սյուժեի հիմքում 19-20-րդ դդ. ապրած իտալացի բժիշկ Ջուզեպպե Մոսկատիի կենսագրությունն է։ Բժիշկ, ով զոհաբերեց իր կյանքը՝ մարդկանց փրկելու համար: «Մարդկանց ցավը վերապրելն ավելի շատ է օգնում, քան դեղը»,-ասում էր նեապոլիտացի հումանիստը:

«Մնում է միայն հավիտենական սերը` սկզբնապատճառը ամենայն բարիքների, սեր, որը մեզանից այն կողմ պիտի ապրի. չէ՞ որ սերը Աստված է: Կարևորը` սիրի՛ր ճշմարտությունը, եղի՛ր այն, ինչ կաս` առանց ձևականության, առանց վախի և շուրջդ նայելու: Եվ եթե անգամ ճշմարտությունը քեզ համար հալածանք արժենա, ընդունի՛ր այն, եթե տառապանք` համբերի՛ր: Եթե հանուն ճշմարտության ստիպված լինես զոհաբերել քեզ ու քո կյանքը, անսասա՛ն եղիր ինքնազոհաբերմանդ մեջ. մահն ամենևին էլ ավարտը չէ, այլ` սկիզբը…»: (հատված բժիշկ Մոսկատիի կտակից)

Ֆիլմ, որտեղ սերը և կարեկցանքը դրսևորվում են առանց կանոնների:

Ինչի՞ վրա ուշադրություն դարձնել ֆիլմը դիտելիս։

Մեկնաբանում է քահանան․

Ֆիլմը սովորեցնում է, որ բարությունն ու սերը, վերացական գաղափարներ չեն: Երբ մենք խոսում ենք անմնացորդ սիրո, բարության, ներողամտության մասին, մեզ թվում է, թե սրանք արժեքներ են, որոնք չենք կարող իրագործել ժամանակակից կայքնում: Սակայն ֆիլմը ցույց է տալիս, որ դրանք կապված չեն շրջակա աշխարհի, մարդկանց ու հանգամանքների հետ: Սերը և կարեկցանքը մեր մեջ են և իրական են: Հերոսի նման ապրելու համար հարկավոր է սեր ունենալ ներսում՝ սրտում ու հոգում:

Կարծիքներ ֆիլմի մասին։

«Ֆիլմը հիշեցնում է, որ մենք մոռացել ենք մարդկանց մասին, մոռացել ենք սիրելու մասին: Այն իրոք բժշկության մասին է՝ հոգու բժշկության: Ֆիլմը դիտելուց հետո ինձ ավելի ուժեղ եմ զգում»,-ասում է Անահիտը։

«Շատ ենք կարդում սրբերի մասին, բայց երբ սրբերին մեր մեջ ենք տեսնում՝ հասկանում ենք, որ հավատքի և սիրո ուժը իրական է: Այս ֆիլմի իրական սրբի մասին է և այնքան պարզ է նկարված, որ հավատում ես, որ դու էլ կարող ես լինել այդպիսին»,- մեկնաբանում է Տիգրանուհին։

Խորհուրդ կտայի դիտել.

«Վճարիր դիմացիցին» (Заплати другому\Pay It Forward)

Հետաքրիր փաստեր

Մահվանից երեք տարի անց՝ 1930 թվականի նոյեմբերի 16-ին, Մոսկատիի աճյունը վերահուղարկավորեցին նեապոլիտանական Ջեզու Նուովո եկեղեցում:

Եվս 45 տարի անց՝ 1975 թվականի նոյեմբերի 16-ին եկեղեցին Մոսկատիին դասեց երանելիների շարքին: Երբ պապական եկեղեցու հանձնախումբը ուսումնասիրում էր Մոսկատիի կյանքը, արձանագրեց, որ նա հրաշքով բժշկել է նեապոլիտանացի Ջուզեպպե Ֆուսկոյին, ով տառապում էր քաղցկեղից:

Դրանից հետո սկսվեց կանոնականացման գործընթացի, քանի որ, ըստ Հռոմի կաթոլիկ եկեղեցու, սրբերի շարքին կարող են դասվել այն մարդիկ, ովքեր հրաշքով բուժումներ են կատարել:

Հասմիկ Թամամյան

qahana.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս